HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Լոբի Ալիկն ու նախկին մարզպետը իրար են ուտում

«ՉԻ» տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում նախընտրական ֆոնի վրա զարգացող ինտրիգները նոր թափ են ստանում: ՀՀԿ-ական նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի ու վերջինիս թիմակից, նախկին ՀՀԿ-ական կարկառուն պատգամավոր Ալիկ Պետրոսյանի՝ «Լոբի Ալիկի» ճանապարհները խաչվել են, քանի որ նրանցից ամեն մեկը ընտրական գործընթացների մեջ իր դերակատարությունն է ստանձնել յուրովի:

Եվ եթե ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը մարզի որոշ ընտրատարածքներում «պադերժկա» է անելու հարազատ կուսակցությանն ու ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա որոշ դեպքերում էլ, օրինակ, թիվ 23 ընտրատարածքում, նա սատար է կանգնելու իր մտերիմ ընկեր, ԲՀԿ-ական Էդուարդ Սահակյանին, ում հետ բավականին երկար ճանապարհ է անցել:

Իսկ ահա ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանն էլ՝ «Լոբի Ալիկը», ում լավ աշխատելու դեպքում ՀՀԿ-ն մարզում պաշտոն է խոստացել, այս օրերին ամբողջ հոգով լծվել է ՕԵԿ-ի համար ձայներ բերելու գործին, ինչը նրան կարծես թե ամենևին չի հաջողվում:

«ՉԻ» հասած տեղեկությունների համաձայն՝ «Լոբի Ալիկը» երեկ Ծովագյուղ և Նորադուս համայնքներում լուրջ դիմադրության է հանդիպել ընտրողների կողմից, որոնց նա փորձել է համոզել իրենց ձայնը տալ ՕԵԿ-ին և ուրիշ ոչ մեկին: Տեղի բնակիչներից շատերը մի լավ տեղն են դրել ՀՀԿ-ական կրծքանշանով ՕԵԿ-ական «լիազորին»՝ ասելով. «Ծոծրակներդ կտեսնեք, ձայն չեք տեսնի, էդ էր մնացել գնանք Արթուր Բաղդասարյանին ընտրենք: Մինչև էսօր ավանդների ենք սպասում…»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter