HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պետք է հրաժարվի ազգային փոքրամասնությունների իրավունքների ակտիվիստի նկատմամբ քրեական մեղադրանքներից․ ՄԱԿ-ի փորձագետներ 

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն ներկայացնում է Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ԱԱԾ-ի կողմից ապօրինի քրեական հետապնդման վերաբերյալ ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների, խոսքի ազատության, իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող-փորձագետների հայտարարությունը:

Հայտարարության տեքստը՝ ստորև:

ԺՆև (10 օգոստոսի 2021թ․) -«Հայաստանը պետք է դադարեցնի իրավապաշտպան, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» հիմնադիր Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետապնդումը, որին քրեական մեղադրանք է առաջադրվել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ հանդես գալու համար»,- ասված  է այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների  տարածած հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Հայաստանին դադարեցնել հետապնդումը Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, ով մեղադրվում է ատելություն և թշնամանք հարուցելու  մեջ՝  անցյալ տարի տված առցանց հարցազրույցի կապակցությամբ:

«Ազգային փոքրամասնությունների իրավունքների առնչությամբ մտահոգությունների բարձրաձայնումը թշնամանքի հարուցում կամ բռնության հրահրում չէ», - նշում են փորձագետները։ «Ընդհակառակը, դա կարծիքի ազատության իրավունքի հիման վրա պաշտպանվող խոսք է»։

«Ազգային փոքրամասնությունները, ինչպիսիք են եզդիները, սպառնալիք չեն ազգային անվտանգության համար», - ավելացրել են նրանք: «Մենք կոչ ենք անում Հայաստանին հրաժարվել այս քրեական մեղադրանքներից, որոնք նախագծված են՝ ահաբեկելու Սաշիկ Սուլթանյանին և մյուսներին, ովքեր պաշտպանում են փոքրամասնությունների իրավունքները: Դրանք կարող են նաև  լռեցնող ազդեցություն ունենան այլ իրավապաշտպանների, հատկապես երիտասարդների վրա»:

Հատուկ փորձագետները նշել են, որ իրավապաշտպանը թիրախավորվում է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման և եզդիների իրավունքների պաշտպանության համար (էթնիկ խումբ, որոնց նախնիները հաստատվել են այնտեղ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում կրոնական հալածանքներից փախչելուց հետո)։

Սաշիկ Սուլթանյանը երիտասարդ հայտնի ակտիվիստ և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նախկին գործընկեր է։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը սկսել է քրեական հետապնդում նրա նկատմամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից, բայց այդ մասին նա տեղեկացվել է միայն այս տարվա մայիսին։ Խնդիրն առաջացել է, երբ նա հարցազրույց է տվել Yezidinews.am կայքին՝ խոսելով  Հայաստանի եզդիների խնդիրների վերաբերյալ: Գործը դատարան է հասել օգոստոսի 4 -ին, և մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է երեքից վեց տարվա ազատազրկում:

«Սաշիկ Սուլթանյանը և իր կազմակերպությունը արժեքավոր դերակատարություն ունեն՝ Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մարդու իրավունքների խնդիրներին սևեռելու տեսանկյունից»․- նշում են փորձագետները։  «Կառավարությունը պետք է անմիջականորեն եզդիների և այլ փոքրամասնությունների հետ քննարկի հասարակության մեջ նրանց մասնակցության վերաբերյալ դժգոհությունները, այլ ոչ թե օգտագործի շինծու քրեական մեղադրանքներ` նրանց լռեցնելու համար»:

Այս խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի երեք հատուկ փորձագետներ երկխոսության մեջ են Հայաստանի կառավարության հետ։

Փորձագետներ

Ֆերնանդ դե Վարեն- Ազգային փոքրամասնությունների հարցերով  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Մերի Լոուլոր-Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Իրեն Խան- Խոսքի ազատության պաշտպանության և զարգացման հարցերով հատուկ զեկուցող:

 

Լուսանկարում՝ Սաշիկ Սուլթանյանը

Մեկնաբանություններ (1)

Armen Tumanyan
So, what did he say?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter