Տեխնոլոգիական 16 ուղղությամբ անվճար դասընթացներ՝ արցախյան պատերազմերի մասնակիցների համար
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղությամբ դասընթացների հայտագրման գործընթացը։
Բոլոր ուղղություններով դասընթացներն արդեն մեկնարկել են, ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 2291 մարդ։
Կրթական ուղղություններն անվճար հասանելի են արցախյան պատերազմների մասնակիցների համար։ Բոլոր նրանց համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար՝ ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 4500 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցման առցանց դասընթացներ:
Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով պետության կողմից կֆինանսավորվի ուսման վարձը։
ԲՏԱ նախարարության հաղորդագրության համաձայն՝ դասընթացների հայտերի ընդունման և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ edu.hti.am կայքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել