HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերյան համայնքում իրականացվել է ևս 29 միլիոն դրամի ներդրում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրի շրջանակում Նոյեմբերյան միավորված համայնքում իրականացվել է ևս 29 միլիոն դրամի ներդրում, որով համայնքի համար ձեռք է բերվել ինքնաթափ մեքենա։ Միջոցները ներդրվել են ԱՄՆ կառավարության կողմից (#USAIDArmenia): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

«Նոյեմբերյանում կատարված ներդրումների թիվն հասավ 374 միլիոնի դրամի, որից 246 միլիոն դրամով համայնքի համար ձեռք է բերվել կոմունալ տեխնիկա, 96 միլիոնով` գյուղատնտեսական տեխնիկա և ևս 32 միլիոն դրամ տրամարդրվել է համայնքում արևային կայանների տեղադրման համար։

Ծրագիրը շարունակական է։ Նոյեմբերյանը մինչև տարեվերջ կստանա նաև մեկ էքսկավատոր և երկու միկրոավտոբուս»,- ասված է Հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter