Օգոստոսի 16-ից 29-ը կդադարեցվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի՝ մի հատվածի երթևեկությունը
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ 39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։ Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։
«Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- նշված է ՏԿԵ հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել