Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում, Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետությունում օգոստոսի 13-ին, 15-18-ն առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել