HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուներն ավելացել են 61-ով․ հիմնական շահառուները 4316-ն են

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է։ Սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում են հիմնադրամից։

«Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 -ն է։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմըԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter