HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Օգոստոսի 13-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և հարազատների հետ, քննարկել գերեզմանների կառուցապատման աշխատանքների մասին մի շարք հարցեր։

Արշակ Կարապետյանը նշել է, որ արվելու է ամեն ինչ՝ աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու համար, բնականաբար՝ հաշվի առնելով ծնողների և հարազատների ցանկություններն ու նկատառումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter