Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ գիտական հոդված չի տպագրել ցեղասպանագիտական միջազգային 3 պարբերականում
1915 թվականի ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից մեկն է: 97 տարի առաջ տեղի ունեցավ դարի ամենամեծ ոճրագործությունը, որին զոհ դարձավ 1,5 միլիոն հայ, հազարավոր հայեր կորցրեցին իրենց պատմական հայրենիքը, սփռվեցին աշխարհով մեկ: Մինչ այսօր հայ ժողովրդի սրտում դեռ չի սպիացել Ցեղասպանության վերքը: Ես չեմ կարող մոռանալ տատիկիս և պապիկիս անզուսպ արցունքները, երբ նրանք պատմում էին, թե ինչպես են փրկվել, այնուհետև որբանոցում անցկացրել իրենց մանկության տարիները:
Այսօր աշխարհում գոյություն ունի ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերական: Դրանք են՝ Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention:
Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը:
Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500.000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ:
Հայկ Մարկոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել