Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 15-20-ին` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 15-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,
ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել