HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրակտորը գլորվել է ձորը. կա երկու զոհ

Օգոստոսի 15-ին, ժամը 18:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ և Շնող գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տրակտորը գլորվել է ձորը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Բաբանց տախտ» կոչվող հանդամասից մոտ 1 կմ դեպի հարավ-արևմուտք «Беларус» մակնիշի տրակտորը գլորվել է ձորը․ ուղևորներ Ջ․ Բ․-ն (ծնված 1967 թ․) և Գ․ Բ․-ն (ծնված 2004 թ․) տեղում մահացել են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter