HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 և 16 կմ հյուսիս-արևելք երկու երկրաշարժ է գրանցվել

Օգոստոսի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:44-ին), գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հաղորդում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Ավելի վաղ, ԱԻՆ-ը հայտնել էր, որ գոստոսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:42-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:42-ին) Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter