HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավելի քան 60 երկիր կոչ է անում չխոչընդոտել Աֆղանստանի քաղաքացիների ազատ տեղաշարժը

Աշխարհի ավելի քան 60 երկիր կոչ է արել հնարավորություն տալ Աֆղանստանի քաղաքացիներին և օտարերկրացիներին անվտանգ լքել այդ երկրի տարածքը։ Այդ մասին նշվում է համատեղ հայտարարության մեջ, որն օգոստոսի 15-ի երեկոյան տարածել է ԱՄՆ պետքարտուղարությունը։ 

«Նրանք, որոնք իշխանություն և իրավասություններ ունեն Աֆղանստանում, պատասխանատվություն են կրում կյանքերի և սեփականության պաշտպանության, ինչպես նաև անվտանգության և քաղաքացիական կարգուկանոնի վերականգնման համար։ Աֆղանները արժանի են ապրել անվտանգության և արժանապատվության մեջ։  Միջազգային հանրությունը պատրաստ Է օգնել նրանց»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Երկրները կոչ են արել բաց պահել ճանապարհները, օդանավակայանները և սահմանային անցակետերը, ինչպես նաև աջակցել Աֆղանստանում խաղաղ իրավիճակին։ Հայտարարության տակ ստորագրած երկրների թվում են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Քաթարը, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Ճապոնիան և այլն։ Հայաստանը չկա այդ ցուցակում։

Օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժումը հայտարարել էր Աֆղանստանում պատերազմի ավարտի մասին այն բանից հետո, երբ գրոհայինները վերահսկողության տակ էին առել մայրաքաղաք Քաբուլը։ Թալիբները վերահսկում են երկրի ողջ տարածքը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրն անհայտ ուղղությամբ։ Օգոստոսի 15-ի երեկոյան գրոհայիններն զբաղեցրել են նախագահական նստավայրը։ Մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ սկսել են տարհանել իրենց աշխատակիցներին։

«Թալիբան»-ը վերահսկում է Աֆղանստանի բոլոր ցամաքային անցակետերը։ Երկիրը հնարավոր է լքել միայն Քաբուլի միջազգային օդանավակայանով։ Այնտեղ հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք փորձել են մեկնել երկրից՝ գրոհելով ինքնաթիռները։ Օդանավակայանում դադարեցվել են կոմերցիոն բոլոր թռիչքները։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter