HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ուժեղ կարկուտը վնասել է Գեղարքունիքի 10 համայնքների բերքը

Օգոստոսի 14-ին ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի 10 համայնքներում: Վնասվել են բանջարբոստանային մշակաբույսերն ու պտղատու այգիները:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կարկուտից տուժած համայնքներում ձևավորվել են վնասը գնահատող հանձնաժողովներ, որոնք արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների մասնակցությամբ պետք է արձանագրեն վնասները, փաստաթղթավորեն և ուղարկեն մարզպետարան:

Ըստ վարչության պետի՝ այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչ վնասի մասին է խոսքը: Որոշակի ժամանակ է պետք, որպեսզի հասկանան, թե բույսն ինչ աստիճանի է վնասվել, վերականգնվելու հնարավորություն կա, թե ոչ:

«Վատն այն է, որ մարդիկ գյուղապահովագրության պայմանագրեր չեն կնքում: Դեռ չեն վստահում ապահովագրող ընկերություններին: Բայց ով պայմանագրեր կնքում է, որոշ չափով փոխհատուցում ստանում է»,- հավելեց Մարտին Պետրոսյանը:

Վարդենիսի համայնքապետարանից էլ հայտնում են, որ տեղացած կարկուտը վնասներ է պատճառել նաև իրենց համայնքին: Մասնավորապես, տուժել է տնամերձ հողատարածքներում մշակված 230 հա և սեփականաշնորհված հողամասերում մշակվող 94 հա կարտոֆիլի, 56 հա բանջարաբոստանային կուլտուրաների բերքը: 

Վնասներ են կրել նաև 90 հա ցորենի, 67 հա գարու, ինչպես նաև պտղատու այգիների՝ 54 հա խնձորի և 45 հա տանձի բերքը: Վնասվել են նաև ջերմոցներ, ջրատաքացուցիչներ, տանիքներ:

Լուսանկարները՝ Վարդենիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter