ԱԳՆ մամուլի քարտուղար․ այս պահին չկա որևէ տեղեկություն Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ
Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, հայտնել է, որ նախարարությունը տարբեր խողովակներով ճշգրտումներ է կատարել Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ, բայց տվյալ պահին որևէ տեղեկություն չկա։
«Հարկ է նշել նաև, որ Հայաստանի քաղաքացիների կողմից նույնպես որևէ դիմում չի ստացվել։ Ճշգրտող աշխատանքները շարունակվում են»,- ասել է Հունանյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել