
«Կաթիլներս». շիրակամուտցի հեռուստառեժիսորի ֆիլմը՝ թռչկանցիների պայքարի մասին (վիդեո)
2011թ. հայոց բնապահպանական շարժման տարեգրության մեջ նշանավորվեց որպես Թռչկանի տարի: Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 6-ն ընկած հատվածում մի խումբ բնապահպաններ և հայրենի երկրի բնության ճակատագրով մտահոգ քաղաքացիներ անխոնջ պայքար մղեցին Թռչկան ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի կառուցման դեմ:
Պայքարը տվեց իր ցանկալի արդյունքը՝ շնորհիվ թռչկանցիների համառ ու անկոտրում կամքի և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների աջակցության: Այսօր Թռչկանի կաթիլներին ոչ մի վտանգ չի սպառնում...
«Կաթիլներս»... սա Շիրակամուտ գյուղի բնակչուհի, Թռչկանի պայքարի ակտիվ մասնակից, մասնագիտությամբ հեռուստառեժիսոր Անի Եղիազարյանի հեղինակային ֆիլմի անունն է: Այն նվիրված է Թռչկանի պայքարին և թռչկանցիներին:
Ֆիլմում օգտագործված են հեղինակի և պայքարի մյուս մասնակիցների նկարահանած կադրերը: Ֆիլմի տևողությունը 48 րոպե է:
Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 28-ին Նարեկացի արվեստի միությունում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել