Շրջանառության մեջ է դրվել չորս նոր փոստային բացիկ
2021 թվականի օգոստոսի 16-ին «ՀայՓոստ»-ը շրջանառության մեջ է դրել չորս նոր փոստային բացիկ: Նամականիշով երկկողմանի փոստային բացիկները նվիրված են ֆրանսահայ նկարիչ «Ռիշար (Խաչատուր) Ժերանյանի (1921-2019 թթ.) ծննդյան 100-ամյակը» և հայ անվանի բնանկարիչ Արտաշես Աբրահամյանի (1921-2003թթ.) ծննդյան 100-ամյակը» թեմաներին:
«ՀայՓոստ»-ը նշում է, որ նամականիշով երկկողմանի hաջորդ երկու բացիկները նվիրված են Բյուրականի աստղադիտարանին և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 100-ամյակին:
Բյուրականի աստղադիտարանին նվիրված բացիկի տպաքանակը 1500 հատ է, մյուս բացիկներինը՝ 500-ական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել