
Պայթյուն՝ ավտոմեքենայում գազի արտահոսքի հետեւանքով. հինգ մարդ հոսպիտալացվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը օգոստոսի 16-ին, ժամը 13։10-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մալաթիա շուկայի խաչմերուկի մոտակայքում գտնվող ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ հաղորդմամբ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ս․ Մ․-ն (ծնված 1953 թ․), Վ․ Վ․-ն (ծնված 1955 թ․), Ա․ Ս․-ն (ծնված 1985 թ․), Ս․ Ս․-ն (ծնված 1982 թ․) և Գ․ Ս․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել