HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրակտորն ընկել է ձորակը. հայրը և որդին զոհվել են

Լոռու մարզի Շնող համայնքի 54-ամյա բնակիչը, 2021թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում վարելով «Տ-40» մակնիշի տրակտորը, նույն համայնքի «Թբախլուտ» կոչվող հանդամասի անտառամիջյան ճանապարհին վերելք կատարելիս կորցրել է կառավարումը, կատարել հետընթաց և ընկել ձորակը, ինչի հետևանքով վերջինս ու նրա որդին տեղում մահացել են:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter