HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարալանջի ճանապարհին պայթյունի հետեւանքով վնասվել է ընթացքի մեջ գտնվող «Mitsubishi Pajero IO» ավտոմեքենա

2021թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 02.05-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող  բենզալցակայանի մոտ մեքենա է կայանված, որից բարձր պայթյունի ձայն է լսվել, իսկ ուղևորները դուրս են եկել ավտոմեքենայից։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, պարզվել է, որ Աղբյուր Սերոբ փողոցի հասցեներից մեկի դիմաց՝ «բաժանարար գոտու հատվածում, անհայտ առարկայով պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվել է ընթացքի մեջ գտնվող «Mitsubishi Pajero IO» ավտոմեքենայի ձախ թափարգելը, դիմացի ձախ դուռը, ձախ լուսարձակը և ջրահովացման համակարգը։ 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պայթուցիկ նռնակի նմանվող մետաղյա բեկորներ, նռնակի բռնակ և պայթյունի հատվածից հողային զանգված:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը  պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter