HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ն կապահովի Աֆղանստանից օտարերկրացիների ու երկրից հեռանալ ցանկացող աֆղանստանցիների անվնաս մեկնումը

Հաշվի առնելով Աֆղանստանում թալիբների՝ իշխանությունը վերցնելու հետեւանքով ստեղծված անվտանգության վատթարացող իրավիճակը՝ ԱՄՆ-ն հայտարարել է, որ աջակցում է ու աշխատում անվտանգ պայմաններում ապահովել օտարերկրացիների ու երկրից հեռանալ ցանկացող աֆղանստանցիների անվնաս ու կազմակերպված մեկնումը։ «Կոչ ենք անում կողմերին հարգանք հանդես բերել ու նպաստել այս քայլերին։ Աֆղանստանում իշխանական լծակներին տիրապետող բոլոր անձինք պարտավորություն ունեն ու պատասխանատու են մարդկանց կյանքի ու ունեցվածքի պաշտպանության և ուղղակիորեն անվտանգության ու հասարակական կարգի վերականգնման համար»,- ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։

Մեկնել ցանկացող աֆղանստանցիները և օտարերկրացիները, ըստ դեսպանության, պետք է հնարավորություն ունենան այդպես վարվել․ ճանապարհները, օդանավակայանները և սահմանային անցակետերը պետք է բաց լինեն ու պետք է հանգստություն պահպանվի։

«Աֆղան ժողովուրդը արժանի է ապրել ապահով, անվտանգ ու արժանապատիվ կյանքով։ Մենք՝ միջազգային հանրությունում պատրաստ ենք աջակցել նրանց»,- գրված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter