HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քաբուլում ՌԴ ներկայացուցիչն ասել է, թե Աֆղանստանի նախագահը մեկնել է՝ իր հետ տանելով «չորս մեքենայում տեղավորած կանխիկ գումար»

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, որն օգոստոսի 15-ին լքել է երկիրը, իր հետ տարել է կանխիկ թղթադրամներով խոշոր գումար։ Այդ մասին РИА Новости-ին պատմել է Քաբուլում ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Նիկիտա Իշենկոն։ 

«Ինչ վերաբերում է ռեժիմի փլուզմանը, ապա դա առավել ընդգծված բնորոշում է այն, թե ինչպես է Ղանին փախել Աֆղանստանից։ Չորս մեքենա լցված է եղել կանխիկ գումարով, իսկ փողերի մի մասը փորձում էին լցնել ուղղաթիռի մեջ, բայց ամբողջը չտեղավորվեց։ Փողերի մի մասը մնաց թռիչքուղու վրա»,- նշել է Իշենկոն։ 

Ավելի վաղ Kabul News-ը հայտնել էր, որ նախագահ Ղանին անհաջող փորձել էր երկրից դուրս բերել 5 մլն եվրո` կանխիկ, որը մնացել էր թռիչքուղու վրա։

Աշրաֆ Ղանին, որն Աֆղանստանը նախագահում էր 2014 թվականից, Քաբուլից մեկնել է օգոստոսի 15-ին, երբ «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն առանց դիմադրության գրավել են մայրաքաղաքն ու փաստացի երկրի ողջ տարածքը։ Թե որտեղ է ներկայում Ղանին, անհայտ է։ Կային տեղեկություններ այն մասին, թե նա մեկնել է Տաջիկստան, Ուզբեկստան կամ Օման։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել էր, որ երկիրը լքել է արյունահեղությունից խուսափելու համար։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter