HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ-ը զորավարժություններ կանցկացնի տաջիկ-աֆղանական սահմանին

ՀԱՊԿ-ը նախապատրաստվում է առաջիկա ամիսներին հավաքական ուժերի զորավարժություններ անցկացնել տաջիկ-աֆղանական սահմանին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ 

«Արդեն սկսվել է ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունների անմիջական նախապատրաստումը, որն առաջիկա ամիսներին կանցկացվի տաջիկ-աֆղանական սահմանի մոտ»,- նշվում է Զասի մեկնաբանության մեջ, որը հրապարակել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ 

Զորավարժությունների նախապատրաստման մասին տեղեկատվությունը շրջանառվեց Աֆղանստանիում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին, որտեղ իշխանության եկավ «Թալիբան» արմատական շարժումը։ Իրավիճակն Աֆղանստանում սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին։ Թալիբները մասշտաբային հարձակում սկսեցին կառավարական ուժերի վրա, իսկ աֆղանական բանակը հայտարարեց մոբիլիզացման մասին։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան մայրաքաղաք Քաբուլ և վերցրին իշխանությունը։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter