Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին, ժամը 01։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Կանխվել է քաղաքացի Է․ Խ․-ի (ծնված 1992 թ․) ինքնասպանության փորձը։ Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին»,- նշված է կայքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել