HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ-ն հորդորում է պատգամավորներին իրենց կարծիքներում և դիրքորոշումներում լինել զուսպ և կոռեկտ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Խիստ կարևորում է պետական իշխանության համակարգում դատական իշխանության՝ ապաքաղաքական, չեզոք և միայն մասնագիտական տիրույթում գործելու սահմանադրական առաքելությունը:

Պետական իշխանության թևերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի վրա ձևավորված օրենսդիր, գործադիր և դատական մարմինների համագործակցությունը կարող է արդյունավետ գործել միայն այդ մարմինների ու պաշտոնատար անձանց փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման պարագայում:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 18 (2015) եզրակացության համաձայն, քաղաքական գործիչների կողմից անհավասարակշիռ քննադատական մեկնաբանությունը կարող է խաթարել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Նկատի ունենալով, որ ութերորդ գումարման ՀՀ ԱԺ-ը նոր է կազմավորվել, ԱԺ բոլոր խմբակցություններին ու պատգամավորներին հորդորում ենք դատական իշխանության և դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում և դիրքորոշումներում լինել առավելագույնս զուսպ և կոռեկտ»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter