HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ Ադրբեջանի բռնազավթած Քարվաճառի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և սահմանապահ զորքերն իրականացնում են սահմանի ենթակառուցվածքների ամրապնդում և զորամասեր տեղակայում Հայաստանի հետ սահմանին։ Այդ մասին հայտնում է minval.az-ը։ Նրա խոսքով՝ իրականացվում են սահմանի ամրապնդման աշխատանքներ Քարվաճառում, Բերձորում և Զանգելանում։

Ալիևը խոսել է նաև Սև լճի ու Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման մասին։ «Դա մեր հողն է։ Հայաստանի կողմից հնչեցվող մտքերն անհիմն են։ Մենք մեր հողում ենք։ Սև լիճը մերն է, մյուս տարածքները ևս մերն են։ Մենք վերադարձել ենք։ Այդ տարածքը 30 տարի հայերի մոտ էր։ Եթե սահմանն անցնում է այն վայրով, որի մասին նշում են հայերը, ապա ինչու՞ նրանք այնտեղ չմնացին։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Երբ մենք եկանք և կանգ առանք, նրանք հայտարարեցին, որ մենք ճիշտ տեղում չենք կանգնած։ Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, և եթե ցանկանանք, կկանգնենք այնտեղ, որտեղ հարմար կգտնենք։ Թող դա ոչ ոք չմոռանա»,- հայտարարել է Ալիևը։

Վերջինիս խոսքերով՝ մայիսին, երբ ձյունը հալվել է, ադրբեջանական զորքերը մոտեցել են սահմանին, զբաղեցրել և ամրապնդել դիրքերը Զանգեզուրում։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը զբաղվում է պետական սահմանի վերականգնմամբ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ին ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանն ու մտել հայկական տարածքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցով դիմել էր ՀԱՊԿ-ին, որը, սակայն, քայլեր չի ձեռնարկում խնդիրը լուծելու համար: 

 Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (1)

Kevork mnasakanyan
Would like to know where Pashinyan, the clown, is hiding.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter