Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել հուշակոթողին:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել «Գիրքը որպես Ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր փաստագրական նյութ:
Ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ թանգարան-ինստիտուտում Սերժ Սարգսյանին ներկայացրել են թանգարանի՝ ցուցադրական ավելի մեծ հնարավորություններով նոր մասնաշենքի նախագիծը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել