Լավրովը Ռուսաստանի ավտոփոխադրողներին խնդրել է ուշադրություն դարձնել Արցախի տարանցիկ ներուժին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուս ավտոփոխադրողներին խնդրել է ուշադրություն դարձնել Արցախի տարանցիկ ներուժին։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
«Այնտեղ ներկայում ընթանում են ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ակտիվ աշխատանքներ, այդ իսկ պատճառով խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ հեռանկարային տարածքին։ Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ այն կունենա տնտեսական օգուտ»,- նշել է Լավրովը՝ Ավտոփոխադրողների միջազգային ասոցիացիայի հանդիպման ժամանակ։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ կարևոր է, որ Արցախի տնտեսական զարգացումն ընթանա ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել