HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել. հանգամանքները պարզվում են

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ 2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 09։06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս և հանգուցյալի նույնականացման քարտը, համաձայն որի՝ վերջինս հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1984թ.։

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter