Քրեական գործ է հարուցվել ժամկետային զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ
2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ սրունքի վերին երրորդականի հետին մակերեսի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի հետախուզական վաշտի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել