Նոր նշանակումներ՝ Զինված ուժերում
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:
Մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Գարիկ Մովսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ:
Նախագահականի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ Արմեն Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:
Ալբերտ Բաղդադյանն էլ նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել