HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ դատապարտյալը մահացել է «Էրեբունի» բշժկական կենտրոնում

Ապրիլի 22-ին Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալ, նախկինում երկու անգամ ազատազրկման դատապարտված, 1951թ. ծնված Ռաֆայել Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է «Էրեբունի» բշժկական կենտրոն, որի վերակենդանացման բաժանմունքում մոտ 2 ժամ անց մահացել է:

Նախնական ախտորոշումը ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է:

2006թ. մարտին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ռ. Մանուկյանին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասով (երկու կամ ավելի անձանց սպանություն):

«Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնում է արդարադատության նախարարությունը:

Մեկնաբանություններ (1)

Tiko
Ցմահ տադապարտյալը.....Այս վերնագրին գրողը հայերեն գիտ՞ի արդյոք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter