
Էկոնոմիկայի նախարարի երկու տեղակալներն ազատվել են պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ավագ Ավանեսյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։ Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Աննա Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Ավագ Ավանեսյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 6-ից, իսկ Աննա Հակոբյանը՝ 2021թ․ մայիսի 20-ից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել