HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն՝ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի տարածքում

Ապրիլի 24-ին տեղեկություն է ստացվել, որ «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել առանց հրդեհի բռնկման պայթյուն, որի հետևանքով ընկերության 4 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, տեխնիկական անվտանգության կենտրոնի Երևանի ծառայության պետը և ՊՀՏ օրվա հերթապահ տեսուչը:

Տեղում պարզվել է, որ ֆերոմոլիբդենի արտադրության արտադրամասի խառնիչում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է արտադրամասի պատը (մոտ 4 քմ), կարճ միացումից այրվել է մոտ 4 գմ մալուխ, որը մարվել է տեղի ուժերով: Հրդեհի և փլուզման մասին 911 ծառայություն ահազանգ չի ստացվել: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter