ՔՊ պատգամավորները հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 18-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք խմբակցության ֆեյսբուք էջից։
Տարածված հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկել են Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր։ Թե որտեղ է տեղի ունեցել հանդիպումը` հաղորդագրության մեջ չի մասնավորեցվում: Ամենայն հավանականությամբ, Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը կայացել է Երեւանում, քանի որ պատգամավորների` Արցախ այցելության մասին հաղորդագրություն չի եղել:
Լուսանկարը՝ արխիվային / © «Հետք»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել