Գործադիրը հաստատեց կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը
Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 18-ի նիստում հաստատվեց գործադիրի 2021-2026թթ. գործունեության ծրագիրը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Այն բաղկացած է 6 բաժնից՝
- անվտանգություն և արտաքին քաղաքականություն,
- տնտեսություն,
- ենթակառուցվածքների զարգացում,
- մարդկային կապիտալի զարգացում,
- իրավունք և արդարադատություն,
- ինստիտուցիոնալ զարգացում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը կներկայացնի Ազգային ժողով։
Խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո գործադիրը եռամսյա ժամկետում կհաստատի կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել