HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն սառեցրել է Աֆղանստանի՝ ամերիկյան բանկերում գտնվող պահուստները

ԱՄՆ իշխանությունները սառեցրել են Աֆղանստանի կառավարության պահուստները, որոնք պահվում են ամերիկյան բանկերում: Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Որոշումն ընդունվել է ֆինանսների նախարար Ջանեթ Ելենի կողմից՝ Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության և Պետքարտուղարության հետ խորհրդակցություններից հետո։ Դա տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, երբ Քաբուլը գրավվել էր «Թալիբան» շարժման կողմից։ 

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2021 թվականի ապրիլին Աֆղանստանի կառավարության պահուստները կազմել են 9,4 միլիարդ դոլար՝ երկրի տարեկան ՀՆԱ-ի մոտ մեկ երրորդը։ Այդ միջոցները հիմնականում պահվում են ԱՄՆ-ում։ Ամերիկյան բանկերում պահվող միջոցների ճշգրիտ չափն անհայտ է, բայց Washington Post-ի տվյալներով, այն կազմում է միլիարդավոր դոլարներ։ 

ԱՄՆ իշխանություններն օգոստոսի 17-ին պաշտոնապես հայտարարել էին «Թալիբան» շարժման դեմ հավելյալ տնտեսական պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter