Հայիթիի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1941-ի
Օգոստոսի 14-ին Հայիթիում տեղի ունեցած 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1941-ի, տուժել է շուրջ 9900 մարդ։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, հայտարարել է Հայիթիի քաղաքացիական պաշտպանության վարչությունը։ Բազմաթիվ տուժածներ ստիպված են սպասել բժշկական օգնության, քանի որ առողջապահական համակարգը չի կարողանում սպասարկել նման քանակությամբ տուժածների։
Այս շաբաթվա սկզբին Հայիթիի ափերին մոտեցած «Գրեյս» արևադարձային փոթորկի պատճառով՝ որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին։ Այն մեծ հարված էր հասցրել երկրի հարավարևմտյան հատվածին, որն ամենաշատն էր տուժել երկրաշարժից։
Ստորգետնյա ցնցումների պատճառով ամբողջությամբ փլվել է ավելի քան 60 000 տուն, ևս 76 000-ը վնասվել է։ Եվրամիությունը Հայիթիին հումանիտար արագ օգնության տեսքով հատկացրել է 3 միլիոն եվրո։ Այն կբաշխվի երկրում գործող հումանիտար կազմակերպությունների միջև, որոնք զբաղվում են երկրաշարժերի հետևանքների վերացմամբ։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել