HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՈ ուժեղացված ծառայություն Աբովյանում. հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ

Ոստիկանությանը հայտնում է, որ օգոստոսի 17-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։ 

«Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 մեքենա։ Հայտնաբերվեց ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով 1 վարորդ, հետախուզման մեջ գտնվող՝ 9, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով՝ 3 տրանսպորտային միջոց։ Հորդորում ենք, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերական են»,-նշված է ոստիկանության պաշտոնական կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter