HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոց Երևանում. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է և կրակոց:

Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին, «Հերացի թիվհամալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ և այլ առարկաներ:

Նախաքննությունը շարունակվում է

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter