ՊՆ-ն հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին
ՊՆ-ն հայտարարություն է տարածել այսօր Սյունիքի զորամասերից մեկում 3 զինվորի մահվան դեպքի առթիվ մամուլում շրջանառվող լուրերի մասին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք.
Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։ Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։
Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։
Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել