ԱՄՆ խորհրդարանականները պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշյուն և Բրեդ Շերմանը, ԱՄՆ Սենատի անդամ Մարկ Քըրքը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել