HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ պետությանը 12 մլն դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։

Իրավապահները պարզել են, որ մի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն 2015-2018 թթ., առանց հատուկ թույլտվության, այն է՝ փոստային կապի բնագավառում սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման լիցենզիայի, որի տարեկան պետական տուրքը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ, իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի շրջանակներում սուրհանդակային կապի ծառայություններ է մատուցել մի շարք իրավաբանական անձանց, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 12 միլիոն դրամի վնաս։ Հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter