ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել 3 զինծառայողների մահված դեպքով
Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն խոսել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։
«Նախարարը Մարդու իրավունքների պաշտանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է Նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ: Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»,-հայտնում է ՄԻՊ-ը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել