HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանի բանկերի միության ղեկավարությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 19-ին ընդունել է Հայաստանի բանկերի միության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է պետնախարարի մամուլի ծառայությունը։

Պետական նախարարը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի միության առաքելությունը՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով, այլև հաճախակի այցելություններով:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ընդգծել է, որ այս այցը նշանավորվում է կրթության համակարգի հետ համագործակցության հերթական առարկայական օրինակով, ինչի ապացույցը 15 կրթօջախի վերազինումն է համակարգչային տեխնիկայով:

Ս.Սարգսյանը վստահեցրել է, որ Արցախի կրթության բնագավառին աջակցությունը լինելու է շարունակական: Պետական նախարար Ա. Բեգլարյանը, շնորհակալություն հայտնելով մի շարք դպրոցների ցուցաբերված աջակցության համար, անդրադարձել է հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին, այդ թվում՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված ջանքերին: --

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter