HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Օգոստոսի 18-ին կայացել է Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ամփոփվել են 2021թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները և քննարկվել խորհրդի առաջիկա անելիքները: Արձանագրվել է հանձնաժողովի միջոցով իրականացված բողոքարկման գործընթացի արդյունավետությունը:

Հանձնաժողովն ստացել է 133 դիմում և բողոք, որոնց ուսումնասիրմամբ ընթացք է տվել 76-ին` նպաստելով դրանց արդարացի լուծմանը: 23 զորակոչիկ ձեռք են բերել տարկետման օրինական հիմքեր, որից 22-ը առողջական վիճակի, 1-ը` ընտանեկան պայմանների բերումով, 3-ը ճանաչվել են ոչ պիտանի զինծառայության համար և հաշվառվել են պահեստազորում:

Բացի այդ, 27 զորակոչիկների զորակոչման հարցը առկախվել է և կորոշվի հաջորդ զորակոչին` ելնելով լրացուցիչ և ստուգիչ բժշկական հետազոտությունների կատարման անհրաժեշտությունից:

Քննարկելով հասարակական խորհրդի առաջիկա անելիքները` որոշվել է երկշաբաթյա ժամկետում որոշակիացնել և պաշտպանության նախարարին ներկայացնել պաշտպանական քաղաքականության այն ուղղություններն ու խնդիրները, որոնց վրա հարկ է կենտրոնացնել հասարակական խորհրդի ջանքերը` Զինված ուժերի բարեփոխումներին նպաստելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter