Աֆղանստանում թալիբները կրակ են բացել Անկախության տոնի մասնակիցների ուղղությամբ. կա մի քանի զոհ
Մի քանի մարդ մահացել է Աֆղանստանի արևելքում գտնվող Կունար պրովինցիայի Ասադաբադ քաղաքում՝ Անկախության տոնին նվիրված երթի ժամանակ։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներից մեկին։ Զոհերի հստակ թիվն անհայտ է։
Աֆղանստանի անկախության օրվան նվիրված երթի մասնակիցները ծածանում էին ազգային դրոշները, երբ «Թալիբան» շարժման գրոհայինները սկսեցին կրակել։ Reuters-ը նշում է, որ մինչև վերջ հստակ չէ, թե ինչից զոհվեցին մարդիկ. կրակահերթից, թե առաջին կրակոցներից հետո սկսված խուճապից։ Թալիբների ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղի ունեցածը։
Օգոստոսի 18-ին Աֆղանստանի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել երթեր՝ ի աջակցություն Աֆղանստանի պետական դրոշի։ Ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ թալիբները սկսել են շենքերի վրայից հեռացնել ազգային դրոշը և փոխարենը կախել շարժման դրոշները։ Նանգարհար պրովինցիայի վարչական կենտրոն Ջելալաբադում բախումներ են գրանցվել ցուցարարների և թալիբների միջև։ Al Jazeera-ի տվյալներով՝ արդյունքում զոհվել է 3 մարդ։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել