HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Մ. Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կքննվի դռնփակ

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող Ա․ Մանուկյանի ներկայացուցիչ Տ․Ղազարյանի ներկայացրած հաղորդումը։

Նիստի մեկնարկին դատավոր Մանուկ Մարգարյանի ներկայացուցիչը Խորհրդին միջնորդեց գործի քննությունը անցկացնել դռնփակ կարգով, քանի որ ներկայացվելու են երեխային առնչվող և ընտանեկան հարաբերություններին վերաբերող անհատական, անձնական տվյալներ։

Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունը բավարարեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter