HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ի հասարակայնութան հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

«Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանը Չինաստանին համարում է բարեկամ երկիր. «Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կնքվել են 40-ից ավելի համաձայնագրեր, մեկ տասնյակից ավելի հուշագրեր, որոնք լավ հնարավորություն են երկու երկրների համագործակցության համար»:

Դեսպան Ֆան Յոնգը, շնորհավորելով Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նշեց, որ Հայաստանն ու Չինաստանը 30 տարվա դիվանագիտական կապեր ունեն ու համոզմունք հայտնեց, որ այդ կապերը դեռ շատ երկար կշարունակվեն: «Ավելի քան 1000 տարվա պատմություն կա մեր երկու երկրների համագործակցության միջեւ, որոնց վկայությունն են հնագիտական պեղումները»,- ասաց դեսպանը:

Հանդիպման ընթացքում կարեւորվեց տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը:

«Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ»,- շեշտեց ԱԺ փոխխոսնակը:

Դեսպանը նշեց, որ Չինաստանի դիրքորոշումը հարցի առնչությամբ նույնն է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսությունների միջոցով. «Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը: Առանց տարածաշրջանային կայունության՝ անվտանգության ու խաղաղության զարգացումն այս տարածաշրջանում վտանգված կլինի»:

Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը խնդրի վերաբերյալ. «Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը չպետք է լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Անշուշտ, մենք կողմնակից ենք կայունության, խաղաղության եւ հարցերը բանակցությամբ լուծելուն: Դժբախտաբար հակառակ կողմն այլ պատկերացում ունի»:Զրուցակիցները նաեւ անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ դրա հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter