Պատերազմից հետո Սյունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ. ՄԻՊ
ՄԻՊ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ շատ բնակիչներ ադրբջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված:
«Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ:
Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
Մանրամասները տեսանյութում՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել